Ռուսաստանի դեսպանը կհանդիպի ռուսաստանյան բուհերի առաջին կուրսերի ուսանողների և նրանց ծնողների հետ
Օգոստոսի 2-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Դեսպանատանը կկայանա բակալավրատի և մագիստրատուրայի հայ ուսանողների ավանդական ընդունելություն, ովքեր ռուսաստանյան բուհեր են ընդունվել ռուսաստանյան բուհերի առաջին կուրսեցիների միջպետական կրթաթոշակների ծրագրով:
Հայաստանում Ռուս համագործակցության ներկայացուցչության մամուլի ծառայության փոխանցմամբ` Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը կընդունի մոտ 80 ուսանողների և նրանց ծնողների:
Հանդիպմանը կմասնակցեն կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանում Ռուսաստանի Դեսպանության խորհրդական, Ռուսհամագործակցության ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը, «ՀԿԵԳ» ՓԲԸ տնօրեն Վիկտոր Ռեբեցը, «Հայռուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը, Ռուսագետների հայկական ասոցիացիայի, Հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիայի, Ռուսաստանի բուհերի շրջանավարտների միության, ինչպես նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա