Այս տարվա հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը կազմել է 8.5%
2013թ. հուլիսին հունիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գների ընդհանուր մակարդակն աճել է 0.4%-ով: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.8%-ով, ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է գների հարաբերականորեն կայուն (անփոփոխ) մակարդակ, իսկ ծառայությունների ոլորտում` սակագների 5.0% հավելաճ:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների`` 2013թ. հուլիսին 2012թ. հուլիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 108.5%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 109.9%, ոչ պարենային ապրանքներինը` 104.3%, ծառայությունների սակագներինը` 108.4%, իսկ հունվար-հուլնիսին 2012թ. հունվար-հուլիսի համեմատ`համապատասխանաբար 104.7%, 105.2, 105.2 և 103.4%:
Հանրապետության դիտարկվող 10 քաղաքներում 2013թ. հուլիսին հունիսի համեմատ սպառողական գներն աճել են 0.2-1.2%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Մարտունիում), իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Մայրաքաղաքում սպառողական գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 0.5%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները