Ադրբեջանի պաշտպանության նախարարը կհեռացվի պաշտոնից
Ադրբեջանի նախագահի ռազմական հարցերով խորհրդական Վահիդ Ալիևը պատրաստվում է պաշտպանության նախարար դառնալ: Այդ մասին հայտնում է «Pia.az» կայքը` նշելով, որ խորհրդականն արդեն ստացել է նախագահ Իլհամ Ալիևի համաձայնությունը:
Տեղեկատվության համաձայն` Ադրբեջանի իշխանական էլիտայի փակ բանկետներից մեկի ժամանակ Վահիդ Ալիևը հայտարարել է, որ աշնանը կայանալիք նախագահական ընտրություններից հետո ինքը դառնալու է Ադրբեջանի պաշտպանության նախարար: Նա նույնիսկ հավաստիացրել է ներկաներին, որ հարցը միանշանակ որոշված է, և ինքն արդեն զբաղվում է կադրային գործերով:
Ըստ կայքի` նախորդ շաբաթվանից սկսած Ադրբեջանում արդեն լուրեր են պտտվում, որ պաշտպանության նախարար Սաֆար Աբիևին նախագահական ընտրություններից առաջ կhեռացնեն աշխատանքից: