Եգիպտոսում` Սուեզի ջրանցքի շրջանում պայթյուն է որոտացել
Երեքշաբթի օրը առավոտյան Սուեզի ջրանցքի մոտակայքում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Ջրանցքի շրջանում Եգիպտոսի ոստիկանության ու բանակի ուժերը բերվել են պատրաստության բարձր աստիճանի: Պայթյունի հետևանքով տուժածների մասին տեղեկատվություն առայժմ չկա: Այս մասին փոխանցում է «Ռոսբալտ» լրատվական կայքը:
«Sky News Arabia» հեռուստաընկերության փոխանցմամբ` պայթյունը տեղի է ունեցել ջրանցքի արևելյան ափին` Ունիվերսիտետա նահանգում, բնակելի գոտում, աշխարհում ամենակարևոր ծովային տրանսպորտային հանգույցներից մեկից 1 կիլոմետր հեռավորության վրա: Ոստիկանությունը կարծում է, որ դա կարող էր լինել թիրախային հրթիռի կամ տեղադրված ականի պայթյուն:
Պատահարի հանգամանքները պարզվում են: Նշվում է, որ ջրանցքով նավերի տեղաշարժը չի խաթարվել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա