Բաբկեն Պիպոյան. Ուկրաինական «Ռոշեն» ընկերության հրուշակեղենը Հայաստանում լաբորատոր փորձաքննության չի ենթարկվում
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ «ուկրաինական «Ռոշեն» ընկերության հրուշակեղենը Հայաստանում չի ենթարկվում լաբորատոր փորձաքննության, քանի որ ներկրվում է համապատասխան ուղեկցվող փաստաթղթերի առկայությամբ։
Թերթը հիշեցնում է, որ ուկրաինական խոշորագույն հրուշակեղեն արտադրող «Ռոշեն» ընկերության արտադրանքի ներմուծումը Ռուսաստանում արգելվել էր, քանի որ արտադրանքի մեջ հայտնաբերվել էր բենզապիրեն։ Ուշագրավն այն է, որ Հայաստանում «Ռոշեն»-ի բացառիկ ներկայացուցիչը «Մեգաֆուդ» ընկերությունն է, որի տնօրենն է Արամ Խաչատրյանը՝ ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հորեղբոր որդին»: