Սնոուդենի հայրը ցանկանում է մեկնել ՌԴ
Էդուարդ Սնոուդենի հայրը մտադիր է մեկնել ՌԴ` որդու հետ հանդիպելու համար, սակայն դեռևս չգիտի, երբ կկարողանա ցանկությունն իրականացնել. «Երբ գա հարմար պահը և հարմար պայմաններ լինեն, ես հույս ունեմ կունենամ այդ հնարավորությունը մեկնելու Ռուսաստան»,- «Ռոսսիա 24»-ի ուղիղ եթերում հայտնել է Լոն Սնոուդենը:
Նրա խոսքով, նա չի պատրաստվում այդ հարցը քննարկել ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ. «Ես ԱՄՆ քաղաքացի եմ, ես Էդուարդ Սնոուդենի հայրն եմ և չեմ պատրաստվում դրա համար ներողություն խնդրել: Ես սիրում եմ որդուս, հպարտանում նրանով և կարծում եմ, որ եթե մենք մեկնենք ՌԴ, ապա դա կանենք օրինական հիմքերով և հարմար պայմաններում»,- նշել է նա: Ավելացրել է, որ ԱՄՆ Դաշնային հետախուզության վարչությունը մի քանի շաբաթ առաջ առաջարկել է իրեն մեկնել Մոսկվա, սակայն ինքը հրաժարվել է, քանի որ չի ցանկացել դառնալ որդու վրա ճնշման գործիք:
«Ես ուզում եմ ուղղակի խոսել նրա հետ և ոչ թե հասնել Մոսկվա ու դառնալ որդուս վրա ճնշման գործիք»,- հավելել է Սնոուդենի հայրը:
Հոր փաստաբանը տեղեկացրել է, որ արդեն շփվել են ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի հետ, որպեսզի դիտարկեն ՌԴ մեկնելու հնարավորությունը և հանդիպման կազմակերպումը: