ՉԺՀ զինծառայողները ուսում կստանան ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում
Այսօր ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ՀՀ-ի և ՉԺՀ-ի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` կրթության ոլորտում համագործակցության հարցերի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Տվյալ փաստաթուղթը հնարավորություն կընձեռի 2013-2014թթ. ուսումնական տարում կազմակերպել ՉԺՀ զինծառայողների ուսուցումը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Հուշագիրը ստորագրվել է ՀՀ ՊՆ ՊՔ վարչության պետ Լ.Այվազյանի և ՀՀ-ում ՉԺՀ-ի դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Ու.Ցզինցուի կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա