Մխիթարյանը մարզվում է ընդհանուր խմբում
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հասցրել է ավելի վաղ վերականգնվել վնասվածքից, քան նախատեսված էր: Այս մասին տեղեկացնում է «Kicher»-ը:
Հիշեցնենք, որ ընկերական խաղում ստացած վնասվածքից հետո բժիշկները նշում էին, որ հայ կիսապաշտպանը շարք կարող է վերադառնալ միայն 4 շաբաթ անց, սակայն նոր տեղեկությունների համաձայն Մխիթարյանն արդեն իսկ մարզավում է ընդհանուր խմբում:
Ամենայն հավանականությամբ, նա խաղադաշտ դուրս կգա օգոստոսի 10-ին Բունդեսլիգայի շրջանակներում կայանալիք «Աուգսբուրգի» հետ խաղում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները