Հաղորդագրություն Էրդողանին. Ի սեր Աստծու, հանգիստ թողեք պոլսահայ գրող Նիշանյանին
«Huffington Post»-ը տպագրել է գրող, ռեժիսոր, Քրիստոֆեր Ատամյանի` «Գեզի զբոսայգին, Սևան Նիշանյանը և տարեց հայ կանայք» խորագրով հոդված:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը` որոշ կրճատումներով.
«Գեզի զոբսայգու ցույցերը ցույց են տալիս, որ թուրքերը վերջապես սկսել են ճանաչել վարչապետ Էրդողանի իրական դեմքը: Կահիրեում տեղի ունեցած հակաիսլամական հեղաշրջումը, Թուրքիայում տեղի ունեցած ցույցերը, կարծես վարչապետ Էրդողանին անակնկալի բերեցին: Էրդողանը բացահայտ բռնակալ է, մեկը, ով կամայականորեն որոշել է, թե երբ և որտեղ մարդիկ կարող են ալկոհոլ օգտագործել, մի մարդ, ով շարունակում է չիրազեկել իր ժողովրդին սեփական անցյալի` Հայոց ցեղասպանության մասին: Ժամանակն է, որ Էրդողանը հեռանա, ինչպես Մուրսին հեռացավ:
Ամիսներ առաջ ես գրել էի այն մասին, որ Ստամբուլում ծեր կանանց վրա հարձակվում են: Պետք է հաշվի առնել հայ-թուրքական պատմությունը սկսած 1896-ից` Դերսիմի ռմբակոծությունից մինչև վերջերս Հրանտի Դինքի սպանությունը:
Այս երկու իրադարձությունները ինձ մղում են հիշելու պոլսահայ քաջ գրող Սևան Նիշանյանի մասին: Թուրքիայի դատարանը նրան դատապարտեց 13 ամսվա ազատազրկման` իր բլոգում Մուհամմեդ մարգարեին վիրավորելու համար:
Թուրքերը պետք է ամաչեն, որ հետապնդում են ազգությամբ հայերին: Առաջին հերթին, Նիշանյանը երբեք չի վիրավորել Մուհամամեդին, նա պարզապես ասել է, որ եթե մարդիկ ուզում հավատալ հեքիաթների` այսինքն կրոնին, նա չի կարող նրանց ստիպել չհավատալ դրանց, ոչ էլ դրա անհրաժեշտությունը կա:
Ահա և Էրդողանի համար հաղորդագրություն. հանգիստ թողեք Գեզի զբոսյագին: Հանգիստ թողեք ժողովրդավարությանը: Եվ ի սեր Աստծու, հանգիստ թողեք Նիշանյանին»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին