Գյուղնախարար. Հայաստանն ու Իրանը գյուղատնտեսության ոլորտում կարող են գործակցության առավել սերտ կապեր հաստատել
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից:
Ողջունելով հյուրին՝ նախարարը շեշտել է հայ-իրանական երկկողմանի կապերի ընդլայնման կարևորությունը, ընդգծելով, որ բարեկամ ժողովուրդները գյուղատնտեսության ոլորտում կարող են փոխշահավետ գործակցության առավել սերտ կապեր հաստատել և ընդլայնել ապրանքաշրջանառությունը:
Դեսպան Մոհամմադ Ռեիսիին հավանություն տալով գյուղոլորտում փոխգործակցության շրջանակն ընդլայնելու առաջարկին, նշել է, որ գործակցության ներուժն ավելին է և, պետք է երկուստեք ջանալ այն առավել ընդգրկուն դարձնելու համար: Գյուղատնտեսության նախարարը դեսպանին հայտնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած իր պաշտոնական այցի շրջանակում վավերացված փոխըմբռման հուշագիրը համագործակցության ավելի լայն ձևաչափեր է ենթադրում:
Դեսպանն իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և ներկայացված տեղեկատվության համար պատրաստակամություն է հայտնել հետևողականորեն շարունակել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը և նպաստել երկկողմ համագործակցության հետագա խորացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները