Օգոստոսի 1-ից 31-ը մայրաքաղաքի բնակչության համար կանցկացվի անվճար բուժօգնության ակցիա
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, թե օգոստոսի 1-ից 31-ը «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում մայրաքաղաքի բնակչության համար կանցկացվի անվճար բուժօգնության ակցիա՝ հետևյալ ուղղություններով.
• սիրտ-անոթային հիվանդություններ (հետազոտություն, մասնագիտական խորհրդատվություն)
• գինեկոլոգիական հիվանդություններ (հետազոտություն, վիրահատություն)
• ՈՒՁՀ-ի միջոցով վահանաձև գեղձի հիվանդությունների վաղ հայտնաբերում
Ակցիայի շրջանակում համապատասխան բուժօգնություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել սպասարկող համաբուժարանի տեղամասային թերապևտին կամ ընտանեկան բժշկին:
Առաջին անգամ դիմող անձինք պետք է ներկայանան անձնագրով:
Համաբուժարանում անցնելով համապատասխան հետազոտություններ, ըստ անհրաժեշտության, հիվանդները Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության կողմից սահմանված կարգով կուղեգրվեն համապատասխան լրացուցիչ հետազոտությունների և ստացիոնար բուժման:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններն են.
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ
«Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն
«Քանաքեռ Զեյթուն» բժշկական կենտրոն
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ
«Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ
«Նորք Մարաշ» բժշկական կենտրոն
«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»ՓԲԸ
«Նորագավիթ պոլիկլինիկա» ՓԲԸ
«Քաղաքային էնդոկրին դիսպանսեր»
«Նոր Արաբկիր ԱԿ» ԴՓԲԸ
Թիվ 4 բուժսանմաս
«Թիվ 1 պոլիկլինիկա» ՓԲԸ
«Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ
«Թիվ 5 պոլիկլինիկա» ՓԲԸ
«Թիվ 7 պոլիկլինիկա» ՓԲԸ
«Թիվ 8 պոլիկլինիկա» ՓԲԸ
«Թիվ 9 մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ
«Թիվ 12 պոլիկլինիկա» ՓԲԸ
«Թիվ 13 պոլիկլինիկա» ՓԲԸ
«Թիվ 15 պոլիկլինիկա» ՓԲԸ
«Թիվ 17 պոլիկլինիկա» ՓԲԸ
«Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ
«Թիվ 20 պոլիկլինիկա» ՓԲԸ
«Թիվ 22 պոլիկլինիկա» ՓԲԸ
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով