Ա.Բախշյան. Քաղաքապետարանի հարթակը միլիմետր առ միլիմետր գրավված է ոստիկաններով
«Այս պահին Երևանի քաղաքապետարանի հարթակը միլիմետր առ միլիմետր գրավված է ոստիկաններով, կարծում եմ այսպես անգամ մեր պետական սահմանները չեն պահում, ինչպես քաղաքապետարանն են շրջափակել»,- Panorama.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի մոտ հայտնեց «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը: Նրա դիտարկմամբ` ոստիկանները քսան անգամ ավելի շատ են, քան ակտիվիստները:
Ըստ մեր զրուցակցի, ոստիկանները «գողացել են» ակտիվիստների պաստառները, որոնց վրա գրված էին նրանց պահանջները և արդեն որերորդ օրը քաղաքապետարանի մոտ անցկացվող նստացույցի հիմնավորումները: Որոշակիորեն լարված մթնոլորտը մեղմվել է, երբ երկու պաստառ վերադարձվել է ակտիվիստներին, սակայն, ըստ Ա.Բախշյանի, նրանք շարունակում են պայքարել, որպեսզի վերադարձվեն բոլոր պաստառները.
«Ես չգիտեմ վրան տեղադրելը հարկավոր է թե ոչ, դա ակտիվիստների նախաձեռնությունն է: Բայց եթե որոշել են, ուրեմն մի բան կա»,- հարցին ի պատասխան, թե ինչպես է գնահատում երիտասարդների կողմից վրան տեղադրելու գաղափարը, նշեց Ա.Բախշյանը` ևս մեկ անգամ շեշտելով, որ ոստիկանները շատ ավելին են, քան ակտիվիստները:
Նշենք, որ այս պահին ոստիկաններ-ակտիվիստներ լարված իրավիճակը Երևանի քաղաքապետարանի մոտ դեռ պահպանվում է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները