Բողոքի ակցիա Ադրբեջանում. Կինը կացինը ձեռքին սպառնացել է շինաշխատանքներով զբաղվող անձնակազմին (Տեսանյութ)
Ադրբեջանում սեփականատերերը բողոքի ակցիա են կազմակերպել մայրաքաղաքի կենտրոնական «Xutor» թաղամասում իրենց տները քանդելու և դրա դիմաց քիչ փոխհատուցում վճարելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ի եվրոպական ծառայությունը:
Բաքվում վերջերս տասներկու տներ քանդվել են` տեղական մայրուղու ընդլայնման ծրագրի շրջանակներում:
Իշխանությունը պնդում են, որ մեկ քառակուսու համար վճարել են 1.900 դոլար: Սակայն սեփականատերերը բողոքում են, որ քառակուսու դիմաց ստացել են 760 դոլար:
Հունիսի 31-ին ցուցարարներից մի կին կացինը ձեռքին սպառնացել է շինաշխատանքներով զբաղվող անձնակազմին, և այնուհետև ուշագնաց եղել:
Իրավապաշտպան խմբերը քննադատում են Բաքվին` մարդկանց տներից բռնի վտարման համար:
Տեսանյութն` այստեղ