Գերմանիայի դեսպանը պատրաստակամություն է հայտնել Գյումրու քաղաքապետի հետ քննարկել տարբեր ծրագրեր
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին, ում հակիրճ ներկայացրել է Գյումրու պատմությունը, սոցիալ-տնտեսական ներկա վիճակը և վերջին շրջանում քաղաքում կատարված աշխատանքները` առանձնահատուկ ներկայացնելով Գյումրին «ԱՊՀ 2013թ մշակույթային մայրաքաղաք» ծրագիրը:
Ինչպես հաղորդում են Գյումրու քաղաքապետարանից, դեսպանը պատրաստակամություն է հայտնել քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր ծրագրեր: