Ֆերգյուսոնը հրաժարվել է քաղաքական կարիերայից
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը չի ցանկացել զբաղվել քաղաքականությամբ: Նա հրաժարվել է մտնել Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի կազմի մեջ: Այս մասին տեղեկացնում է «The Mirror»-ը:
Սըր Ալեքսը բացատրել է, որ իրեն հետաքրքիր չէ գործունեության այս ոլորտը, ուստի իր որոշումը վերջնական է: Անգլիայում նշում են, որ Ֆերգյուսոնի այս քայլի պատճառն այն է, որ նա ավելի շատ է ցանկանում լինել իր ընտանիքի անդամների կողքին:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդում» սըր Ալեքսին փոխարինել է Դևիդ Մոյեսը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները