Պռոշյանի գյուղապետը դեռևս չի մակագրել գյուղապետարանի 13 աշխատակիցների՝ աշխատանքից ազատվելու դիմումները
Պռոշյան համայնքի ղեկավար Արթուր Մուրադյանը դեռ չի մակագրել գյուղապետարանի 13 աշխատակիցների՝ աշխատանքից ազատվելու դիմումը:
Ըստ «Հայկական Ժամանակ»-ի ունեցած տեղեկության, Մուրադյանը սպասում է ՀՀ Աշխատանքային օրենսգրքով նախատեսված եռօրյա ժամկետի լրանալուն: Աշխատանքային օրենսգրքի 112.3 հոդվածի համաձայն, աշխատողն իրավունք ունի աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը հետ վերցնելու ոչ ուշ, քան այն ներկայացվելու օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո նա կարող է ծանուցումը հետ վերցնել միայն գործատուի համաձայնությամբ: Գյուղապետն էլ սպասում է՝ կարող է փոշմանող լինի: