Գյումրիի ճարտարագիտական և մանկավարժական համալսարանների միավորման պատճառն ուսանողների թվի նվազումն
Տևական ժամանակ է, ինչ Գյումրիում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ առաջիկայում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը, հնարավոր է, միանա Գյումրու պետական մանկավարժական համալսարանին:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` այս երկու բուհերի միացման պատճառն ուսանողների թվի նվազումն է, ինչի հետևանքով ավելացել են բուհերի ծախսերը: Խնդրի առնչությամբ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մամլո խոսնակ Արթուր Բաղդասարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պարզաբանեց. «Այս նախագիծն այս պահին շրջանառությունների մեջ է և գտնվում է քննարկումների փուլում: Այս պահին չեմ կարող ասել, թե որը ում կմիանա և ինչ պայմաններում, բայց նման նախագիծ կա, որը քննարկվում է»: