Կակա. «Աշխարհը վերջնականապես խենթացել է»
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կական ընդգծել է, որ «Տոտենհեմի» ֆուտբոլիստ Գարետ Բեյլին Մադրիդում սպասում է ջերմ ընդունելություն: Այնուամենայնիվ, բրազիլացին կասկածում է, որ «Արքայական ակումբն» այդքան մեծ գումարներ կծախսի այդ ֆուտբոլիստի տրանսֆերի իրականացման համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բեյլի տեղափոխության համար «Ռեալը» կծախսի 120 մլն եվրո:
«Բեյլը տաղանդավոր ֆուտբոլիստ է: Եթե նա տեղափոխվի «Ռեալ», ապա այստեղ կարժանանա ջերմ ընդունելության: Բայց ես որոշակի կասկածներ ունեմ` նրա տրանսֆերային գումարի հետ կապված: Չեմ կարծում, որ նա արժե 120 մլն եվրո: Բայց, ինչպես երևում է, աշխարհը վերջնականապես խենթացել է»,- նշել է Կական:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները