Այսօրվանից կարմիր գծանշումներով հատվածներում կայանելը վճարովի է
Օգոստոսի 1-ից Երևանի փողոցներում կարմիր գծանշումներով հատվածներում, որոնք առանձնացված վճարովի կայանատեղիներն են, գործելու են ավելի վաղ սահմանված սակագները: Մասնավորապես`
մեկ ժամի համար` 100 դրամ
մեկ օրվա համար` 500 դրամ
մեկ շաբաթվա համար` 1000 դրամ
մեկ ամսվա համար` 2000 դրամ
մեկ տարվա համար (մինչև 2013թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 12 000 դրամ:
Կանգառի համար (մինչև 5 րոպե) գումար չի գանձվելու: Կանգառի և կայանման ընթացքը վերահսկվելու է տեսախցիկներով:
Նախատեսված տուրքը չի գանձվելու նաև 24:00-ից մինչև 9:00-ն կայանելու համար: Հիշեցում` այս գները սահմանվել են քաղաքապետարանի ավագանու 25 դեկտեմբերի 2012թ. N557-Ն որոշումով:
Վարորդներին ի գիտություն` տուրքը հնարավոր կլինի վճարել անկանխիկ` Telcell տերմինալների, բանկային փոխանցումների, SMS-ի միջոցով և այլ տարբերակներով: Իսկ վճարման կարգի մասին նշված է կայանատեղիներում առկա տեղեկատվական ցուցանակների վրա:
Նախորդիվ`
Ըստ վճարովի կայանատեղերի հաշվարկի` 1 տարին ունի 5 ամիս
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները