Հայկական կողմը ադրբեջանցու վիրավորման հետ որևէ առնչություն չունի
Ադրբեջանական լրատվամիջոցները, մասնավորապես, «Թրենդ» լրատվական գործակալությունը լուր է տարածել այն մասին, որ հայկական կողմը Ղազախի շրջանի Աբբասբեյլի բնակավայրի ուղղությամբ կրակ է արձակել քաղաքացիական «Գազել» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի արդյունքում մեկ մարդ վիրավորվել է:
Panorama.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով վերոնշյալ լուրը, ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց. «Հայկական կողմն այդ միջադեպի հետ որևէ կապ չունի: ՀՀ առաջապահ ստորաբաժանումները հարգում են հրադադարի ռեժիմի կանոնները, առավել ևս, ի տարբերություն ադրբեջանցիների, կրակ չեն բացում քաղաքացիական անձանց ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում