Ա.Առաքելյանը` «Գնումների աջակցման կենտրոն»-ի պետի պաշտոնակատար
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն այսօր «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատակազմին է ներկայացրել Արթուր Առաքելյանին` որպես կենտրոնի պետի նորանշանակ պաշտոնակատարի:
Ֆինանսների նախարարությունից հաղորդում են, որ ավելի վաղ` հուլիսի 31-ին, ՀՀ վարչապետի որոշումներով Արա Գյուրջյանն իր դիմումի համաձայն ազատվել էր այդ պաշտոնից, և «Գնումների աջակցման կենտրոն»-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Առաքելյանը, ով մինչ այդ հանդիսանում էր ՊՈԱԿ-ի պետի տեղակալը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները