Մոնսերատ Կաբալիեն, ՌԴ Պետդումայի անդամը և ևս 333 հոգի. Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակել է Արցախ այցելած անձանց ցուցակը
Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է այն անձանց ցուցակը, ովքեր այցելել են Արցախի հանրապետություն:Հղում անելով գերատեսչության մամլո ծառայությանը, «1նյուզ ազ»-ը հաղորդում է, որ ցուցակը պարունակում է 335 մարդ:
Մասնավորապես, նրանում ընդգրկված են ավստրալական Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի անդամ Գլեդիս Բերեժիքլյանը, ՌԴ Պետդումայի անդամ Օլեգ Պոխոլկովը, ուկրաինական «Պրոֆիլ» ամսագրի աշխատակից Վառվառա Ժլուտենկոն, «The Washington Post»-ի մոսկովյան թղթակից Ուիլ Էնգլունդը, ավստրիացի դիրիժոր Էռնեստ Գյոցլը, իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեն և այլոք: