Հարցազրույցներ 14:00 02/08/2013

Գ. Մինասյան. Վրաստանի ու Հայաստանի ընդհանուր տնտեսական դաշտում հայտնվելը կփոխի տարածաշրջանի պատկերը

«Հայաստանի և Եվրամիության միջև Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրի» շուրջ բանակցությունների հաջող ավարտի և վիլնյուսյան գագաթաժողովից Հայաստանի ակնկալիքների մասին Panorama.am-ը զրուցեց ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի հետ:

-Պարոն Մինասյան, հասարակությանը հետաքրքրող առաջնային հարցերից մեկն այն է, թե ինչ է տալու «Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրի» ստորագրումը Հայաստանին: Ի՞նչ պետք է ակնկալել այս փաստաթղթից:

-Վիլնյուսյան գագաթաժողովի և եվրաինտեգրման գործընթացներում հնարավոր զարգացումների մասին խոսելիս կարևոր է հասկանալ, թե ինչ ակնկալիքներ ունեն Եվրամիության Ասոցացման համաձայնագրից Արևելյան գործընկերության երկրները: Պետք է նշեմ, որ դրանք միանգամայն տարբեր են: Արձանագրենք մի շատ կարևոր հանգամանք, որը վճռորոշ է առաջիկա զարգացումները պատկերացնելու համար: Հայաստանն ունի բավական հստակ կողմնորոշում իր ռազմաքաղաքական վեկտորի առումով:

Խոսքը ՀԱՊԿ-ի մասին է: Մենք բավականին լուրջ դերակատարում ունենք այդ ռազմաքաղաքական համակարգում, դրանում ընդունված բազմաթիվ որոշումների նախաձեռնողն ենք, և այդ որոշումներն էապես համահունչ են մեր ազգային ու պետական շահերին: Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը պատրաստվող մյուս երեք պետությունները որևէ ռազմաքաղաքական դաշինքի մեջ չեն գտնվում: Սա մեզ համար ամենակարևոր առանձնահատկություններից է:

Այս պարագայում ակնհայտ է, որ նրանք, ինտեգրվելով Եվրոպայի հետ, ապագայում ակնկալում են նաև դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Այսինքն՝ այս հարցում Հայաստանի դիրքորոշումը կտրուկ տարբերվում է մնացած երեք երկրների դիրքորոշումից: Մենք տեսանելի ապագայում չենք պատկերացնում, որ այլ ռազմաքաղաքական դաշինք կարող է փոխարինել ՀԱՊԿ-ին: Հայաստանում է գտնվում 102-րդ ռուսական ռազմակայանը, որը չափազանց կարևոր է մեր ռազմաքաղաքական անվտանգության առումով: Այն ոչ պակաս կարևոր է նաև Ռուսաստանի համար այս տարածաշրջանում իր խնդիրները լուծելու առումով:

Տնտեսական ասպեկտի մասին. ճգնաժամերի ժամանակ ներդրումների ծավալները նվազում են բոլոր երկրներում և առաջին հերթին այն երկրներում, որոնք գտնվում են բարձր ռիսկայնության պայմաններում: Այս ճանապարհով ընթանալով՝ մենք ձեռք ենք բերում նոր հնարավորություններ այդ ներդրումների համար, որովհետև Հայաստանում արտադրված ապրանքները հեշտությամբ կարող են ներթափանցել եվրոպական շուկաներ, ապահովելով այդ արտադրատեսակների համար սպառման մեծ հնարավորություններ:

Այս ամենից զատ, Վրաստանի ու Հայաստանի ընդհանուր տնտեսական դաշտում հայտնվելը կփոխի տարածաշրջանի պատկերը: Կառաջանա նոր բաժանարար գիծ` մի կողմում կլինեն Հայաստանն ու Վրաստանը որպես եվրաինտեգրման գործընթացում գտնվող պետություններ, ու մյուս կողմում Ադրբեջանը, որը դուրս է այդ գործընթացից: Այս տեսանկյունից, կցանկանայի հակադարձեի նաև այն մոտեցմանը, թե Հայաստանի եվրաինտեգրացման ուղին հակասում է ՌԴ շահերին, քանզի այն նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանում գործող ռուսական ձեռնարկությունների համար:

Հայաստանում բավականին լավ ներկայացված է ռուսաստանյան բիզնեսը, և այդ առումով ռուսական ընկերությունների համար լավ հնարավորություններ կարող են առաջանալ: Նրանք կարող են իրենց համատեղ ձեռնարկությունները հիմնել Հայաստանում և մեր երկրի միջոցով իրենց արտադրանքը ներկայացնել եվրոպական երկրներում:

-Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԼՂ հիմնախնդիրը մնում է չլուծված, շատ կարևոր է հասկանալ, թե ի՞նչ նոր հեռանկարներ կբացի Եվրաինտեգրացման պրոցեսը Արցախի համար:

-Եվրաինտեգրումը հնարավորություն է տալու ԼՂՀ-ին միջազգային ասպարեզում մի նոր ձևաչափով հանդես գալ: Ժողովրդավարության և նաև տնտեսական չափորոշիչների առումով ԼՂՀ-ն շատ ավելի բարձր մակարդակում է, քան Ադրբեջանը: Եվրաինտեգրման գործընթացը նոր հնարավորություն է՝ ԼՂՀ-ի հարցը դիտարկելու տարբեր հարթակներում, այդ թվում՝ նաև քաղաքական:

-Արդյո՞ք երկարաժամկետ հեռանկարում Հայաստանը միտք ունի անդամագրվել Եվրոպական միությանը:

-Մենք չունենք Եվրամիության անդամ դառնալու օրակարգում դրված խնդիր: Մենք ուղղակի ցանկանում ենք ուժեղացնել այն հնարավորությունները, որոնք մեր տնտեսական ու քաղաքական գործընթացները կարող են բարելավել, բերել բարվոք վիճակի: Այս ճանապարհին մենք մեզ համար նոր խնդիր չենք առաջացնում:

Մեր երկրի եվրաինտեգրման քաղաքականության հիմքում դրված են կոնկրետ խնդիրներ, որում հաշվի են առնված մեր պետական շահերը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:23
Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով շինծու դատավարությունը Բաքվում կսկսվի հունվարի 17-ին
Օկուպացված Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի...
Աղբյուր` Panorama.am
16:03
Իրանն ու Թուրքիան կբանակցե՞ն «Զանգեզուրի միջանցքի» շուրջ
Իրանական պատվիրակությունը շուտով կայցելի Թուրքիա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ բանակցությունների համար։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:40
Վրաստանում զինված անհայտ անձինք ռուսաստանցու են վիրավորել և առևանգել
Վրաստանի ՆԳՆ-ն (ՆԳՆ) հետաքննում է բարձրլեռնային Մեստիայում՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների վրա զինված...
Աղբյուր` Panorama.am
15:17
Ծառայողական բնակարան կտրամադրվի առնվազն 60 կմ հեռավորությամբ բնակարան կամ հաշվառում չունեցող ՀՀ ՊՆ զինծառայողներին
ՀՀ ՊՆ-ն իրավական ակտերի e-draft.am կայքում շրջանառում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում...
Աղբյուր` Panorama.am
14:58
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան բազմաթիվ վիրավորներ
Այսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:47
Փաշինյանի ճաշ եփելու զուռնի ձենը հետո է գալու. Ոսկան Սարգսյան
«Կառավարական ամառանոցները սպասարկելու համար պետական բյուջեից  ինչո՞ւ են հսկայական փողեր ծախսում, խոհարար, մատուցող և այլ ...
Աղբյուր` Panorama.am
14:36
Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է
Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է հունվարի 6-ին, ժամը՝ 13։24-ին։ Այրվել...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ալիև. Ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ ներկայացուցիչները
«Կարող եմ վստահաբար ասել, որ Բաքու-Գրոզնի ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Երևանում հրդեհի հետևանքով մահացած կինը դհոլ նվագելու ռեկորդակիր էր
Այսօր Երևանի Արարատյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացածները  մայր ու դուստր են, մայրը Անուշ Բաղդասարյանն է, իսկ...
Աղբյուր` Panorama.am
13:52
ԼՂ-ից տեղահանվածներն այս տարի ևս տոնը նշում են իրենց տնից հեռու. Ֆրանսիայի դեսպան
Շնորհավոր Սուրբ Ծնունդ՝ հատուկ մտքով Լեռնային Ղարաբաղից եկած փախստականների համար, ովքեր այս տարի ևս մեկ անգամ նշում են այս տոնը տնից հեռու։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմուկում և Չիվա-Ելփին ավտոճանապարհին մառախուղ է
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: . Վարդենյաց լեռնանցքը...
Աղբյուր` Panorama.am
13:24
ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի մեղադրանքները
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 5-ին՝ ժամը 22։00-22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերմանիայում տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է վեցի
Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում ամանորյա տոնավաճառում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:58
Օդի ջերմաստիճանը հունվարի 7-8-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով
Երևանում  հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
12:44
Կաթողիկոս. Տարագիր չդառնանք մեր երկրից, ապրենք ու արարենք մեր հարազատ բնօրրանում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մեր տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով. «Յանուն...
Աղբյուր` Panorama.am
12:24
Երևանցիների 79%-ը ձուկ օգտագործում է ամսվա մեջ 1-2 անգամ. Սննդագետ
«Այս սուրբ օրով, շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ Ծննդի կապակցությամբ։ Քանի դեռ բոլորիդ սեղաններին ձուկ կա, խնդրում եմ ակտիվորեն պատասխանել,...
Աղբյուր` Panorama.am
11:38
Ամենավատ վարքով զբոսաշրջիկները
Հետքովիդյան ժամանակաշրջանում ավելի շատ մարդիկ են ճանապարհորդում, քան երբևէ։ Զբոսաշրջիկների ռեկորդային թիվը նաև նշանակում է, որ 2024 թվականին...
Աղբյուր` Panorama.am
10:55
Հրդեհի ահազանգ. Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 6-ին, ժամը 00:43-ինահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:33
Գերմանիայի ԱԳ նախարարը ուլտիմատում է ներկայացրել Սիրիայի իշխանություններին
Գերմանիայի ԱԳ  նախարար Անալենա Բաերբոքը Սիրիա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ այդ երկրին Գերմանիայի  օգնությունը կախված...
Աղբյուր` Panorama.am
10:19
Սիրիական ԶԼՄ-ները լուսանկարներում լղոզել են Գերմանիայի ԱԳ կին նախարարի մարմինն ու դեմքը
Սիրիական իշխանական ԶԼՄ-ները Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարների այցը Սիրիա լուսաբանելիս տեքստերին կցված լուսանկարներում «լղոզել»...
Աղբյուր` Panorama.am
10:03
Այսօր երեկոյան տեղի կունենա «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր-դասական համերգ
Հունվարի 6-ին` ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Պապիկյանի կինն ամանորյա նոր ֆոտոշարք է հրապարակել
Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն  Պապիկյանի կինը՝ Արմինե Մուրադյանը սոցցանցի իր էջում ամանորյա ընտանեկան ֆոտոշարք է...
Աղբյուր` Panorama.am
09:26
Բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Ծննդյան տոնական Ս. Պատարագ
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը  Հիսուսի  Սուրբ Ծննդյան և...
Աղբյուր` Panorama.am
09:04
Ողբերգական դեպք Երևանում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 6-ին, ժամը 06:21-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
09:00
Հայաստանի մի շարք ճանապարհներին ձյուն է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:24
Մենք աղոթում ենք մեր երկրի և պետականության անսասանության համար. Վրթանես Սրբազան
Մայր Աթոռից տեղեկացնում են, որ Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ է մատուցվել Միածնաէջ Մայր Տաճարում «Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ըստ իս՝ չէր կարող. Քյոխը՝ Տիրան Խաչատրյանի՝ զինվորականների կյանքերը վտանգող գործողություններ անելու մեղադրանքի մասին
«Չգիտեմ ինչ պատերազմական դրվագին է վերաբերվում մեղադրանքը, փակագծերը բացված չեն, բայց Տիրան Խաչատրյանը հայրենասեր, հայրենանվեր քաջորդի է...
Աղբյուր` Panorama.am
22:21
Լինենք իրատես, բայց ոչ՝ հոռետես ու հուսահատ. Արամ Ա.
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը սուրբ ծննդեան հայրապետական պատգամ է հղել հայ ժողովրդին։ «ԴԱՌՆԱՆՔ ՅՈՅՍԻ ԱՂԲԻՒՐԻՆ՝ ԱՍՏՈՒԾՈՅ ԾՆԵԱԼ ՈՐԴՒՈՅՆ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Այն իշխանությունը, որը չունի հավասարակշռող ընդդիմություն, դատապարտված է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Պետության և պետականության պաշտպանության լավագույն միջոցը բալանսն է` հավասարակշռումը։...
Աղբյուր` Panorama.am
19:21
Իսրայելի հարվածները Գազայի հատվածում միայն կիրակի օրը առնվազն 88 մարդու կյանք են խլել
Գազայի հատվածին վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 88 մարդ է զոհվել, 208-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}