Իրանի նորընտիր նախագահը կոչ է արել Մերձավոր Արևելքը «բուժել» սիոնիզմից
Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին օգոստոսի 2-ին առաջին անգամ պատմել է արաբա-իսրայելական հակամարտության շուրջ իր տեսակետների մասին:
«Սիոնիստական վարչակարգը մուսուլմանական աշխարհին հասցված վերք է, որը չի լավանում արդեն մի քանի տասնամյակ: Այդ վերքից պետք է ազատվել»,-France Presse-ն մեջբերում է Ռոհանիի խոսքերը:
Ռոհանին նաև հայտարարել է, որ պաղեստինցիների և իսրայելցիների միջև բանակցությունների նոր փուլը աշխարհի առաջ շահավետ, խաղաղասեր լույսի տակ հանդես գալու վերջիններիս փորձն է, չնայած Իսրայելը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը:
Ռոհանին նախագահի պարտականությունները պաշտոնապես կստանձնի օգոստոսի 3-ին, երբ հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հաստատի ընտրությունների արդյունքները: