ՀԱԿ-ը, հնարավոր է, քաղաքական նոր պլատֆորմ ձևավորի
«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ նորաստեղծ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը պատրաստվում է քաղաքական նոր պլատֆորմ ձևավորել:
Այս ընթացքում ՀԱԿ-ը հանդիպումներ է ունենում տարբեր կուսակցությունների ղեկավարների հետ, նրանց առաջարկում համաձայնագրեր կնքել՝ միասնական ճակատով նոր պայքար սկսելու մասին: Ըստ այդմ, նշվում է, որ մոտ 4 տասնյակ ուժերի հետ միավորվելու ձգտումներ են ցուցաբերվում:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը ասել է. «Եթե կուսակցությունների հետ հանդիպում կամ համաձայնություն լիներ, այդ բանակցություններն ինձ հետ ևս կլինեին: Կոնգրեսի հիմնական կազմը հիմա քաղաքում չէ, այնպես որ, ինձ թվում է դրանք միայն խոսակցություններ են»: