Բնապահպանության նախարարությունը քաղաքային հեռախոսակապի ծառայություններից օգտվելու համար 6 մլն 750 հազար դրամ է վճարել
ՀՀ բնապահպանության նախարարությունը ՀՀ պետական բյուջեից օրերս 6 մլն 750 հազար դրամ կամ ավելի քան 16 հազար դոլար է վճարել միայն քաղաքային հեռախոսկապի ծառայություններից օգտվելու համար:
Ինչպես փաստում են «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, այդ նախարարությունն օգտվում է «Արմենետել»-ի մատուցած ծառայություններից: Այնուհետ թերթը մեկնաբանել է՝ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի (Բուլկի Արամի) գլխավորությամբ արված այս վճարումից հետո կարելի է ենթադրել, որ նախարարությունում բացարձակ անգործության են մատնված: Բուլկիի աշխատակիցներն անգամ «շարիկ են գլուրում», ինչպես ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: «Բնապահպանները» գերադասում են առավոտից երեկո հեռախոսով խոսել: Այլապես անհասկանալի է, թե այդքան պարտքն ինչպես է գոյացել: