Նեյմար. «Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ իմ կուռքին»
«Բարսելոնի» հարձակվող Նեյմարը հերթական անգամ հայտարարել է, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է համարում իր խաղընկեր Լիոնել Մեսսին: Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը:
Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը նշել է, որ արգենտինացու հետ որևէ խնդիր չունի և իզուր են բոլոր խոսակցություններն այն մասին, թե իրենք խաղադաշտում կարող են ընդհանուր լեզու չգտնել:
«Մեսսին իմ կուռքն է և մենք հիանալի փոխհարաբերություններ ունենք: Նա հիանալի մարդ է, և ես վստահ եմ, որ մեզ մոտ որևէ խնդիր առաջ չի գա: Լեոն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, և ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ նրան»,- հայտարարել է Նեյմարը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները