Radikal. «Թուրքիայում հույների կոդը եղել է 1-ը, հայերին` 2-ը, հրեաներինը` 3-ը»
Ermenihaber.am (էրմենիհաբեր) լրատվական կայքը, հղում անելով Ստամբուլում հրատարակվող «Ակոս» երկլեզու (հայերեն, թուրքերեն) շաբաթաթերթին, տեղեկացնում է ուշագրավ մի բացահայտման մասին: Պարզվել է, որ Թուրքիայում փոքրամասնությունների համար օգտագործվել են «ազգության ծածկագրեր»:
Այս փաստը հայտնի էր դարձել, այն բանից հետո, երբ մի կին, որի ընտանիքը 1915 թվականին բռնի իսլամացվել էր, հայկական եկեղեցում կնքվել է ու ցանկացել իր երեխաներին հայկական դպրոց ուղարկել: Ընտանիքի փաստաբան Իսմաիլ Ջեմ Հալավուրթը նշում է, որ դիմել են Ստամբուլի նահանգային և Շիշլիի քաղաքային կրթության վարչություններին` պահանջելով պաշտոնական գրություն տալ առ այն, որ երեխայի հայկական դպրոց ընդունվելու համար որևէ խոչընդոտ չկա:
Շիշլիից ստացված գրությունից հայտնի է դառնում, որ դիմողների համար անհրաժեշտ է իմանալ` արդյո՞ք երեխայի ծնողները դատական որոշմամբ կրոն, անուն, դավանանք փոխել են, թե° ոչ: Եվ երկրորդ` պետք է պարզեն բնակչության հաշվառման մեջ ազգության գաղտնի ծածկագիրը: Եթե այդ ծածկագիրը 2-ն է, ապա երեխան կարող է ընդունվել հայկական դպրոց:
Թուրքական «Ռադիքալ» թերթն էլ պարզել է, որ «ազգության ծածկագիրը» սկսվել է կիրառվել Լոզանի պայմանագրից հետո: Այդ գաղտնի ծածկագրերը կրառվել են հույների, հայերի և հրեաների համար: Թուրքիայում հույների կոդը եղել է 1-ը, հայերին` 2-ը, հրեաներինը` 3-ը:
Թերթը նշում է, որ, փաստորեն, եթե մեկը գրանցված չէ 2-րդ կոդի տակ, ապա չի կարող հայկական դպրոց ընդունվել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները