Իրանական հեռուստատեսությունը հայտարարել է Ռոուհանի խոսքը ոչ ճիշտ ցիտելու մասին
«Գազետա ռու» լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի պետական հեռուստատեսությունը հայտարարել է այն մասին, որ ISNA ինֆորմացիոն գործակալությունը նորընտիր նախագահ Հասան Ռոուհանիի ելույթից սխալ մեջբերում է արել:
Հաղորդվում է, որ իրականում արտահայտությունը հետևյալ կերպ է հնչել. «Վերջ ի վերջո մեր տարածաշրջանում բազում տարիների ընթացքում լուրջ խնդիր գոյություն ունի, որը վիրավորում է ամբողջ մահմեդական աշխարհը` Պաղեստինի սուրբ հողի և սիրելի ալ-Կուդսա (Երուսաղեմ) քաղաքի գրավումը»:
Այս ամենը հաստատելու համար ցուցադրվել է իրանական առաջնորդի ելույթի համապատասխան հատվածը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, թե Թեհրանում տեղի ունեցած ցույցի ժամանակ ի աջակցություն Պաղեստինի, Ռոուհանին հայտարարել էր. «Սիոնական ռեժիմը տարիներ շարունակ մնում է հնացած վերք մահմեդական աշխարհի մարմնին, և այդ վերքը պետք է վերացնել»: