Աղբյուր. Հայ-թուրքական սահմանը հատած հովիվը կրակ է բացել ռուս սահմանապահների ուղղությամբ
Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) սահմանային կառավարումը հետաքննություն է վարում Հայաստանի և Թուրքիայի սահմանին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: «Իտառ-Տասս» լրատվական գործակալության հետ զրույցում, ասել է Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային կառավարման մամուլի ծառայության ղեկավար Սերգեյ Գրեչինը:
Աղբյուրը գրում է, չնայած թուրքական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, թե թուրք հովիվ Մուսթավա Ուլքերը, փորձելով հետ բերել ոչխարի հոտը, հատել է Հայաստանի հետ սահմանը, ապա հայ սահմանապահների կողմից սպանվել, սակայն նախնական տվյալներով՝ հատելով Հայաստանի հետ սահմանը` 35-ամյա թուրք հովիվը կրակ է բացել ռուս սահմանապահների ուղղությամբ, ապա փորձել ներթափանցել Հայաստանի տարածք: Ռուս սահմանապահները բացել են պատասխան կրակ՝ վիրավորելով սահմանախախտին:
Նշենք, որ թուրքական աղբյուրները երեկ արդեն հայտնել էին, որ հայկական և թուրքական կողմերի միջև կնքված արձանագրության հիման վրա հովվի դին Հայաստանի տարածքից տեղափոխվել է Թուրքիա:
Նախորդող հրապարակում՝
Հայ-թուրքական սահմանին սպանվել է 35-ամյա թուրք հովիվ
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել սահմանային միջադեպի կապակցությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին