Սամբոյի IV միջազգային մրցաշարի բացման արարողությունը` օգոստոսի 3-ին
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ՀՀ-ում «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության հետ համատեղ` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հովանու ներքո, 2013թ. օգոստոսի 2-ից 4-ը Երևան քաղաքում անցկացնում են Խորհրդային Միության կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանի անվան Սամբոյի IV միջազգային մրցաշարը:
«Ռուսհամագործակցության» ներկայացուցչության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ, մրցաշարի բացման արարողությունը կկայանա օգոստոսի 3-ին, ժ. 18.00, «Աշխատանք» սպորտի տանը (Ցախի 18): Մրցումները կտևեն 2 օր` օգոստոսի 3-ին և 4-ին` ժ. 10.00-14.00 «Աշխատանք» սպորտի տանը (Ցախի 18):
Կմասնակցեն մարզիկներ Հայաստանից, ԼՂՀ-ից, Ռուսաստանից (Սարատովյան, Ռոստովյան շրջաններ, Կրասնոդարի երկրամաս), Հունաստանից, Վրաստանից, Լիտվայից, Ռումինիայից:
Մրցաշարի հովանավորներն են «ՎՏԲ Բանկ (Հայաստան)» ՓԲԸ-ն և «Հարավկովկասյան երկաթգիծը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները