Սոլդադո. «Ուզում եմ, որ Բեյլը մնա»
«Տոտենհեմի» նորեկ Ռոբերտո Սոլդադոն խոսել է իր թիմակից Գարետ Բեյլի` Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին: Տեղեկացնում է Goal.com-ը:
«Բեյլը հիանալի ֆուտբոլիստ է: Դուք ինքներդ կարող եք տեսնել, թե «Տոտենհեմն» ինչպիսի պայմաններ է առաջարկում նրան` թիմից չհեռանալու համար: Իհարկե, ես ինքս էլ շատ եմ ցանկանում, որպեսզ Գարետը մնա, սակայն կասկածում եմ, որ երկար ժամանակ կկարողանանք մնալ թիմակիցներ»,- նշել է Սոլդադոն:
Հիշեցնենք, որ «Ռեալը» պատրաստ է Բեյլի տեղափոխության համար վճարել 120 մլն եվրո:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները