«Զաման». Սպանված հովիվը ազգությամբ ադրբեջանցի էր
Հուլիսի 31-ին հայ-թուրքական սահմանին սպանված 35-ամյա հովվի` Մուստաֆա Ուլքեր հուղարկավորությունից հետո Աքյաքայի գյուղապետը, պատասխանելով լրագրողների հարցրեին, արձագանքել է ՌԴ ԱԴԾ սահմանային կառավարման մամուլի ծառայության ղեկավարի այն հայտարարությանը, որ հովիվը ինքն է առաջինը կրակ բացել սահմանապահների վրա:
Թուրքական «Զաման» պարբերականի տեղեկացմամբ`թուրք գյուղապետը մասնավորապես ասել է. «Ոչ մի ապացույց չկա, որ հովվի մոտ ատրճանակ է եղել: Իհարկե նրանք նման հայտարարություններ պետք է անեին, որպեսզի իրենց արդարացնեին: Սակայն հստակ է, որ նա հովիվ էր և նրա մոտ զենք չէր կարող լինել: Ակնհայտ է, որ ուժի կիրառումը չափից ավելին է եղել: Նրան մեջքից են խփել: Նրա մոտ բացի դանակից ուրիշ զենք չի հայտնաբերվել»:
Պարբերականը նաև նշում է, որ հովիվը ազգությամբ ադրբեջանցի էր:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք հայկական կողմից հայ-թուրքական սահմանը հսկող սահմանապահները կրակ էին բացել թուրք հովվի վրա, ով հատել էր սահմանը: Չնայած թուրքական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, թե թուրք հովիվ Մուսթավա Ուլքերը, փորձելով հետ բերել ոչխարի հոտը, հատել է Հայաստանի հետ սահմանը, ինչի հետևանքով սպանվել սահմանապահների կողմից: Բայց տեղեկություն կա այն մասին, որ, անցնելով Հայաստանի հետ սահմանը` 35-ամյա թուրք հովիվը կրակ է բացել ռուս սահմանապահների ուղղությամբ, ապա փորձել ներթափանցել Հայաստանի տարածք: Ռուս սահմանապահները բացել են պատասխան կրակ՝ վիրավորելով սահմանախախտին: Այս մասին ասել է Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային կառավարման մամուլի ծառայության ղեկավար Սերգեյ Գրեչինը:
Նախորդիվ`
ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ նման միջադեպեր ապագայում չեն կրկնվի
«Հյուրիյեթ». Թուրքիան բողոքի նոտա է հղել Հայաստանին
Հայ-թուրքական սահմանին սպանվել է 35-ամյա թուրք հովիվ