Փոքրիկ Արամն արդեն Մոսկվայում է
Երկու օր առաջ Panorama.am-ը անդրադարձել էր 4.5 տարեկան Արամ Կարապետյանի պատմությանը. հուլիսի 9-ին երեխան ծանր վիրահատության է ենթարկվել, հեռացվել է գլխղուղեղում գոյացած ուռուցքի մի հատվածը և երեխային շտապ անհրաժեշտ էր մեկնել Մոսկվա բուժումն այնտեղ շարունակելու նպատակով` այս պահի դրությամբ բուժումը նախատեսում է քիմիաթերապիայի ինտենսիվ կուրս, քանի որ ուռուցքը մեծանալու միտում ունի:
Մեր հրապարակման մեջ նշված էին նաև հաշվեհամարները, որոնց գումար փոխանցելու միջոցով հնարավոր կլինի տալ երեխային ապրելու հնարավորություն` Հրազդանի Վանատուր գյուղում ապրող ընտանիքը ինքնուրույն չի կարող հոգալ այդ ահռելի ծախսը: Ուրախալի լուր. հրապարակումից հետո բարերարը, ում անունը իր իսկ խնդրանքով չենք հրապարակի, ընտանիքին 10 հազար ԱՄՆ դոլար գումար փոխանցեց, ինչը բուժումը սկսելու համար անհրաժեշտ գումարն էր: Ավելորդ է նշել, թե ինչ հուզմունքով ընտանիքը դիմավորեց այդ լուրը.... և առանց ավելորդ օր կորցնելու նախօրեին ընտանիքը փոքրիկի հետ մեկնեց Մոսկվա:
Panorama.am-ի հետ զրույցում երեխայի հայրը` Շահեն Կարապետյանը Մոսկվայից փոխանցեց, որ այժմ երեխան հետազոտվում է և շաբաթվա սկզբին արդեն պարզ կլինի բուժման ընթացքը:
Նշենք, որ բազմաթիվ քաղաքացիներ ևս անտարբեր չեն մնում հաշվեհամարի վրա շարունակում է գումար փոխանցվել:
Այդպես, այս պահի դրությամբ հաշվեհամարին առկա է 900 հազար դրամից ավելի գումար: Panorama.am-ը դեռ կանդրադառնա երեխային, քանզի Արամին սպասվում է երկար, բայց համոզված ենք` արդյունավետ բուժում:
Փոխանցումների համար` ՎՏԲ Հայաստան բանկ
ՀՀ դրամ 16025079658000
ԱՄՆ դոլար 16025079658001
Եվրո 16025079658002
Ռուս.ռուբլի 16025079658003
Ստացող` Շահեն Կարապետյան
Նախորդիվ`
Օգնենք միասին, որպեսզի 4.5 տարեկան Արամը մեկնի Մոսկվա առողջանալու
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները