Այս տարի Հայաստանին տրամադրվել է 22.1 մլն. դոլարի մարդասիրական օգնություն
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2013թ. հունվար-հունիսին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 2 127.2 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 9.1 մլրդ. դրամ կամ 22.1 մլն. ԱՄՆ դոլար:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ` ստացված օգնության 44.9%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 8.9%-ը`սարքեր և ապարատները, 12.7%-ը` մանածագործական իրերը, 6.8%-ը`տարբեր արդյունաբերական ապրանքները, 4.2%-ը` ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերը, 5.8%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, իսկ 16.7%-ը` մնացած ապրանքները:
Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալների 19,6%-ը բաժին է ընկել Շվեյցարիային: Նախորդ տարվա համեմատությամբ Շվեյցարիայի կողմից մեր երկրին տրամադրված օգնության ծավալներն աճել են շուրջ 2,5 անգամով (2012թ-ի հունվար-հունիսին` 5.2%):
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ին բաժին է ընկել Հայաստանին փոխանցված մարդասիրական օգնության ընդհանուր ծավալի 21,2%-ը, Եվրամիության երկրներին` 24.4%-ը, ԱՊՀ երկրներին` 2.5%-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները