
Կրծքով սնուցման համաշխարհային շաբաթը նշվում է աշխարհի 120 երկրներում
Ամեն տարի օգոստոսի 1-7-ն ընկած ժամանակահատվածը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարում է կրծքով սնուցման համաշխարհային շաբաթ (World Breastfeeding Week): Շաբաթը նշվում է 1990թ-ից հետո, երբ ԱՀԿ-ն ու UNICEF-ը ընդունեցին կրծքով սնուցման աջակցման, քարոզման և պահպանման Հռչակագիրը:
«Passion.ru»-ի հաղորդմամբ, այսօրվա դրությամբ միջոցառումները շաբաթվա ընթացքում անցկացվում են ավելի քան 120 երկրներում և նպատակ ունեն ավելի մեծ թվով կանանց իրազեկելու կրծքով սնուցման անհրաժեշտությունը երեխայի առողջության համար: