Իսմայիլովայի նկատմամբ սպառնալիքները գնալով շատանում են
«Ազատություն» ռ/կ-ի եվրոպական ծառայության փոխանցմամբ, ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Խադիջա Իսմայիլովայի նկատմամբ սպառնալիքները գնալով շատանում են:
Այս անգամ սպառնալիքները համադրված են եղել տեսանյութով, լուսանկարներով մեկ այլ ընդդիմադիր լրագրողի մասնակցությամբ կեղծ հարցազրույցով:
«Ազատություն» ռ/կ-ի նախագահ և գործադիր տնօրեն Քեվին Քլոզը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին՝ նշանակալից աջակցություն և պաշտպանություն ցուցաբերել լրագրողներին:
Աղբյուրը նշում է, որ Իսմայիլովային շանտաժի էին ենթարկել դեռ 2012թ մարտին, երբ իր տանը գաղտնի տեսագրող սարքեր էին հայտնաբերվել, իսկ անձնական բնույթի տեսանյութերը հայտնվել էին hամացանցում: Իսկ նրան հետապնդելու պատճառն այն էր, որ վերջին շրջանում Իսմայիլովայի լրագրողական հետաքննություն էր իրականացնում Ալիևների կլանի կասկածելի ֆինանսական գործարքների մասին: