Մահմուդ Ահմադինեժադը կաշխատի ԻԻՀ նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի ղեկավարած կառույցում
«ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրամանագրով Մահմուդ Ահմադինեժադը նշանակվել է Համակարգի նպատակահարմարությունը որոշող ժողովի անդամ»,-այդ մասին հաղորդում է ԻԻՀ հոգևոր առաջնորդի պաշտոնական կայքը:
Համաձայն ԻԻՀ սահմանադրության 112 հոդվածի՝ Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովը կազմավորվում է երկրի առաջնորդի հրահանգով՝ որոշելու նպատակահարմարությունն այն դեպքերում, երբ Սահմանադրության պահպանների խորհուրդը գտնում է, որ Մեջլիսի որոշումը չի համապատասխանում շարիաթի նորմերին կամ Սահմանադրությանը:
Համակարգի նպատակահարմարությունը որոշող ժողովի ղեկավարը ԻԻՀ նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում