Հայկական կայքերից մեկի ղեկավարին պոռնկագրական նյութ տարածելու համար մեղադրանք է առաջադրվել
«Օնլայն Թիվի» ՍՊԸ-ի տնօրեն 30-ամյա Ռեգինա Թովմասյանի նկատմամբ պոռնկագրական բնույթի նյութ տարածելու համար մեղադրանք է առաջադրվել: Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից Panorama.am-ը տեղեկանում է, որ իր կողմից ստեղծված տեղեկատվական, ժամանցային համանուն «www.online-tv.am» կայքում հաճախորդների քանակը ավելացնելու նպատակով 2012թ. հոկտեմբերի 11-ին տեղադրել է «Կատարյալ սեքս. Դիտեք բացառիկ ուսուցողական ֆիլմ» վերնագրով պոռնկագրական բնույթի տեսանյութ, որի արդյունքում այն տարածել է համացանցում` տեսանյութի բովանդակությանը «www.online-tv.am» կայք հաճախող այլ անձանց հաղորդակից դարձնելու միջոցով:
Ռեգինային մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեաակն օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի և տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ տարածելը»: Նշենք, որ ըստ քրեական օրենսգրքի, այս հանցանքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Ռեգինա Թովմասյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, իսկ դատարանում իր շահերը պաշտպանելու է ինքը` փաստաբան չունի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները