
Մեծ Բրիտանիայում ծաղկում է սեքս-ջիհադը
Օքսֆորդի դատարանում չորսուկես ամիս տևած դատավարության ժամանակ այնպիսի սարսափազդու պատմություններ են ի հայտ եկել, որ անգամ դատավոր Փիթեր Ռուկը չի կարողացել զսպել իր վրդովմունքը: Խոսքը տարիներ շարունակ բռնաբարված սպիտակամորթ աղջիկների մասին է` 11-15 տարեկան, որոնք լինելով սոցիալապես խոցելի ընտանիքներից, դարձել էին յոթ ներգաղթյալների` պակիստանցիների և էրիթրեյացու զոհերը: Վերջիններս հանցավոր խմբավորում էին ստեղծել և երեխաներին կամ իրենք բռնաբարում, կամ էլ հանձնում էին ուրիշներին գումարի դիմաց: Իսկ գլխավորում էր խումբը Մոհամեդ Կարարը, ում դատարանը դատապարտեց ցմահ ազատազրկման:
«Կոմսոմոլսկայա պրավդայի» հաղորդմամբ, հիմնական պահանջն այն էր, որպեսզի աղջիկները լինեն բրիտանացիներ: Դա թերևս ամենագլխավոր պահանջն էր, որով ընտրվում էին զոհերը: Աղջիկներից մեկի կրծքին Մոհամեդն անձամբ դաջել է «Մ» տառը, որպեսզի բոլորն իմանան, թե նա` Մոհամեդը, իր տիրակալն է եղել, մյուս աղջկան 12 տարեկանից նստացրել են թմրանյութերի վրա և ստիպել առաջին աբորտն անել այդ տարիքում: Այս սարսափազդու հանցագործությունները ամբողջ աշխարհով մեկ հայտնի համալսարանական Օքսֆորդում կատարվել են ութ տարի շարունակ` 2004- 2012 թթ-ին…. Հանցախմբի միայն մի անդամը` Մոհամեդի եղբայրը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, մյուսները ևս դատապարտվել են ցմահ:
Սակայն Օքսֆորդում կատարվածը ընդամենը այսբերգի գագաթն է, քանի որ սեքս-ջիհադը իրականում հայտարարվել է անգլիական շատ քաղաքներում: Այդպես, Լիվերպուլում էլ դատարանի առաջ են կանգնել ևս յոթ միգրանտներ, որոնք բռնաբարել են 12-13 տարեկան աղջիկների` նրանց զոհն են դարձել շուրջ 50 աղջիկներ: Հանցագործներից մեկը մզկիթի մշտական այցելու է և հինգ երեխաների հայր, մյուսը հրավիրում էր ընկերներին տուն, որպեսզի նրանք տեսնեն, թե ինչպես է ինքը բռնաբարում աղջիկ երեխաներին: Բոլոր մանկապիղծները 40 տարեկանից բարձր են, Հնդկաստանից ու Աֆղանստանից: Դատապարտվել են 4-12 տարվա ազատազրկման:
Աղբյուրը նշում է, որ վերջին տվյալների համաձայն` սեքս-ջիհադի զոհ են դարձել բրիտանացի ավելի քան երկու հազար անչափահասներ: Իսկ ևս 20 հազար դեռահասներ դարձել են մանկապիղծների հետաքրքրության «օբյեկտներ»: