Հրապարակել է 67 ձերբակալված և 275 մեղադրյալ ունեցող «Էրգենոքոն»-ի գործով դատավճիռը
Վկայակոչելով թուրքական «Զաման» օրաթերթը` «Ermenihaber.am» լրատվականը տեղեկացնում է, որ Ստամբուլի ծանր հանցագործությունների քրեական դատարանը հրապարակել է 67 ձերբակալված և 275 մեղադրյալ ունեցող «Էրգենոքոն»-ի գործով դատավճիռը:
Դատարանը վերոնշյալներից 21-ի նկատմամբ կայացրել է արդարացման վճիռ: Դատավճռում նշված է, որ «Էրգենեքոնը» եղել է ահաբեկչական զինված կազմակերպություն: Էրգենեքոնականները մեղադրվում են բազմաթիվ սպանություններ նախապատրաստելու և իրականացնելու, ինչպես նաևԹուրքիայում ռազմական հեղաշրջում նախապատրաստելու, մեջ, որի համար և դատարանը սահմանել է ազատազրկման հետևյալ պատժաչափերը:
Հիշեցնենք, որ Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության մեջ ևս «Էրգենեքոնը» մասնակցություն է ունեցել:
Ազատազրկման դատապարտվածների մեջ կան զինվորականներ, գիտնականներ, լրագրողներ և այլ ոլորտների ներկայացուցիներ: Նվազագույն պատիժը սկսվում է 1 տարուց մինչև անգամ 86 տարի և ցմահ: Ստորև ներկայացված են ազատազրկման դատապարտվածների մի մասը:
Պաշտոնաթող ծովակալ Մեհմեթ Օթուզբիրօղլու` 20 տարի 6 ամիս
ԶՈւ Գլխավոր շտաբի գեներալ-լեյտենանտ Հըֆզը Չուբուքլու` 9 տարի 6 ամիս
Նախկին ոստիկանապետ Ադիլ Սերդար Սաչան` 14 տարի 5 ամիս
Պաշտոնաթող ծովակալ Ալաաթթին Սևիմ` 10 տարի
Պաշտոնաթող գեներալ-գնդապետ Իսմաիլ Հաքքը Փեքին` 7.5 տարի
Նախկին ռեկտորներ` Ֆերիթ Բեռնայ, Մուստաֆա Յուրթքուրան` 10-ական տարի
«Բանվորական» կուսակցության փոխնախագահ Ֆերիթ Լիսևեր` 15 տարի
«Բանվորական» կուսակցության փաստաբան Էմջեթ Օլջայթո` 13 տարի 2 ամիս
Պրոֆեսոր Էրոլ Մանիսալը` 9 տարի
Պաշտոնաթող մայոր Ֆիքրեթ Էմեքը` 41 տարի 4 ամիս
Էսենյուրթի նախկին քաղաքապետ Գյուրբուզ Չափան` 1 տարի 3 ամիս
Յալչըն Քյուչուք` 86 տարի
Թունջայ Օզքան` ցմահ
Լրագրող Ադնան Բուլութ` 6 տարի
«Այդընլըք» պարբերականի գլխավոր խմբագիր Դենիզ Յըլդըրըմ 16 տարի 10 ամիս
Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Մուստաֆա Բալբայ` 24 տարի
ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին իրավախորհրդատու Էրդալ Շենել` 7.5 տարի: