Նոր պայքար` «Չենք վճարելու անօրինական ավտոկանգառների համար»
Վճարովի ավտոկանգառների որոշումը անօրինական է և չի բխում հանրային շահից: Այս մասին ասված է Facebook-յան նորաստեղծ «Ավտոկանգառային անհնազանդությունը սկսված է» խմբի հայտարարության տեքստում, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Հանրային տարածքները տրամադրվել են մասնավոր ընկերության, որը ստանալու է ավտոկանգառներից ստացվող եկամտի 70 տոկոսը: Մասնավոր ընկերությանն է տրամադրվել մեքենայատեր. քաղաքացիների տվյալների բազան, մասնավոր ընկերության կողմից նախատեսվում է իրականացնել տեսանկարահանումներ, կիրառել տույժեր ՀՀ քաղաքացիների նկատմամբ, ինչը Սահմանադրության և մարդու իրավունքների կոպիտ խախտում է»,- ասված է տեքստում:
Բացի այս, խմբի մասնակիցները որոշում են կայացրել որպես պայքարի միջոց կիրառել քաղաքացիական անհնազանդությունը, մասնավորապես` «չենք վճարելու անօրինական ավտոկանգառների համար» կարգախոսը: