Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին Մեջլիսի հաստատմանն է ներկայացրել կառավարության անդամներին
«Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին ներկայացրել է կառավարության կազմը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությանը:
Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ Հասան Ռոհանին նախագահի երդման արարողությունից հետո Մեջլիսի նախագահությանն է ներկայացրել նոր ձևավորվելիք կառավարության անդամների անունները:
Հասան Ռոհանիի կառավարության անդամներն են՝
Նավթի նախարար՝ Բիժան Նամդար Զանգանե
Ներքին գործերի նախարար՝ Աբդոլռեզա Ռահմանի Ֆազալի
Էկոնոմիկայի նախարար՝ Ալի Թիբ Նիա
Տեղեկատվության նախարար՝ Սեյյեդ Մահմուդ Ալավի
Էներգետիկայի նախարար՝ Համիդ Չիթ Չիան
Պաշտպանության նախարար՝ Հոսեյն Դեհղան
Առևտրի, հանքերի և արդյունաբերության նախարար՝ Մոհամմադ Ռեզա Նեեմաթզադե
Գյուղատնտեսության նախարար՝ Մահմուդ Հոջաթի
Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար՝ Ալի Ռաբիի
Քաղաքաշինության և տրանսպորտի նախարար՝ Աբբաս Ախունդի
Կրթության նախարար՝ Մոհամմադ Ալի Նաջաֆի
Առողջապահության նախարար՝ Սեյյեդ Հասան Ղազիզադե Հաշեմի
Սպորտի և երիտասարդության հարցերով նախարար՝ Մասուդ Սոլթանիֆար
Արտաքին գործերի նախարար՝ Մոհամմադ Ջավադ Զարիֆ
Արդարադատության նախարար՝ Հոջաթ օլ-էսլամ Փուր Մոհամմադի
Մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար՝ Ալի Ջենաթի
Կապի նախարար՝ Մահմուդ Վաեզի
Գիտության նախարար՝ Ջաաֆար Մեյլի Մոնֆարեդ
Նշենք, որ համաձայն ԻԻՀ սահմանադրության 133 հոդվածի՝ նախարարները նշանակվում են նախագահի կողմից և ներկայացվում Մեջլիս՝ վստահության քվե ստանալու համար:
Նախորդող հրապարակում՝
Հայաստանի նախագահը ներկա է գտնվել Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում