ՄԻԻ. Ռաֆիկ Թագիի սպանությունն այդպես էլ չբացահայտվեց
Ադրբեջանի Մեդիայի իրավունքների ինստիտուտը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտել է հայտնի հրապարակախոս Ռաֆիկ Թագիի սպանության բացահայտված չլինելու հանգամանքը, ում մահից հետո գրեթե երկու տարի է անցել:
Թուրան լրատվական գործակալությունը նշում է, որ ՄԻԻ-ն մեղադրում է իրավապահ մարմիններին այն բանում, որ այս հանցագործության հետաքննությունը գործնականում կանգ է առել: «Այս գործի հետաքննության արդյունքում առաջացած ճահճացումը, արդյունավետ քայլերի բացակայությունը լուրջ անհանգստություն է պատճառում»,- ասվում է հայտարարության մեջ:
ՄԻԻ-ին կոչ է արել իշխանություններին ամենակարճ ժամանակահատվածում բացահայտել սպանության փաստը և պատժել մեղավորներին:
Հիշեցնենք, որ Ռաֆիկ Թագին հարձակման էր ենթարկվել 2011 թվականի նոյեմբերի 19-ին: Նրան հասցվել էին դանակի բազմաթիվ հարվածներ, որից հետո Ռ. Թագին հոսպիտալացվել էր ու մի քանի օր անց` մահացել:
Նշենք նաև, որ Ռ. Թագին հայտնի էր իսլամիստների դեմ իր կտրուկ քննադատական հրապարակլումներով: