
Քաղաքապետարանի դիմաց նստացույց անող ակտիվիստները դիմել են Պաշտպանին (տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանի դիմաց անժամկետ նստացույց հայտարարած ակտիվիստները այսօր հայտարարությամբ դիմել են Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Ադնրեասյանին:
«Նստացույցի ընթացքում Երևանի քաղաքապետարանի դիմաց գտնվող խոտածածկը գրեթե անընդմեջ ջրվել է: Խոտածածկը, եզրաքարերը ու մայթը շարունակաբար պահվել են խոնավ վիճակում, ինչի հետևանքով եզրաքարին ու խոտածածկին անհնար է նստել: Եղել են օրեր, երբ խաչմերուկի հենց այդ հատվածի լուսավորումը գիշերային ժամերին անհասկանալիորեն անջատվել է` մեզ թողնելով բացարձակ մթության մեջ: Մենք մեր նստացույցն անցկացնում ենք տարրական միջոցների բացակայությամբ: Դիմում ենք Ձեզ Ձեր իրավասությունների շրջանակներում միջամտելու նպատակով, որպեսզի մեր բողոքի անցկացման համար ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ` մասնավորապես, կարգավորվի տարածքի արհեստական թրջման հարցը, ինչպես նաև թույլատրվի վրանի կամ հովանոցի տեղադրումը» , -ասված է Պաշտպանին ուղղված դիմումի մեջ:
Մանրամասները` տեսանյութում: