Վերջին երկու օրվա ընթացքում հայկական կողմից 3 զինծառայող է վիրավորվել. ՊՆ-ն խոստանում է՝ անպատասխան չի մնա
«Ադրբեջանական կողմը շարունակում է իր սադրանքները, ինչի հետևանքով վերջին երկու օրերի ընթացքում 3 հայ զինծառայող վիրավորել է: Զգուշացնում ենք, ինչպես միշտ, հայկական զինված ուժերը տվել են և տալու են շեշտակի պատասխաններ»,- Panorama.am-ի հարցին, թե ի՞նչ է տեղի ունենում սահմանագծին և ո՞րն է լինելու հայկական կողմի արձագանքը միջադեպերին, ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Վերջինս ընդգծեց. «ադրբեջանական կողմից եղած կորուստների պատասխանատվությունը մնում է ադրբեջանական կողմի վրա»:
«Հայկական կողմն այնքան է շարունակելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական կողմին, մինչև նրանք հրաժարվեն իրենց սադրիչ մտադրություններից»,- ընդգծեց Ա. Հովհաննիսյանը:
Նշենք, որ զինծառայողները հիմնականում հրազենային վիրավորում են ստացել դիպուկահարների կրակից:
Նախորդող` ՊՆ. Ադրբեջանական կողմից արձակված գնդակից հայ սպա է վիրավորվել
Նոր տեղեկություններ սահմանից. Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն