Շարիյ. Ադրբեջանի ղեկավարությունը միջնադարի իշխանիկների մեթոդներից չի հեռացել
«Aspekty.net»-ի հետ զրույցում ուկրաինացի քաղաքական մեկնաբան Անատոլի Շարիյը՝ մեկնաբանելով 8 ուկրաինացի լրագրողի «անցանկալի անձ» հայտարարելու Ադրբեջանի որոշումը, նշել է. «Կարծում եմ՝ անհրաժեշտ է սովորական դիվանագիտական քայլի դիմել. համարժեք պատասխան տալ և «անցանկալի անձ» հայտարարել մի քանի ադրբեջանցի լրագրողի»:
«Ադրբեջանի այդ քայլը վկայում է այն մասին, որ այդ հանրապետության ղեկավարությունը հեռու չի գնացել այն մեթոդներից, որոնք կիրառում էին միջնադարի իշխանիկները: Լրագրողները պետք է մեկնեն այնտեղ, որտեղ ուզում են, և առնվազն պետք է իմանան հակամարտող երկու կողմերի դիրքորոշումները։
Հնարավոր է՝ ադրբեջանցի լրագրողներն այլ կերպ են աշխատում, չգիտեմ։ Կարծում եմ, որ պետք է հետևել սովորական դիվանագիտական քայլի՝ պատասխանել և ոչ ցանկալի անձ հայտարարել մի շարք ադրբեջանցի լրագրողների»,-նշել է Շարիյը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը հրապարակել էր 335 այն անձանց ցուցակ, ովքեր «անցանկալի անձ» են համարվում Ադրբեջանում՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։