Սա այդ հակաբնականների բնական տեղն է...ՀԱՄ-ը` «գենդերային» օրենքի մասին
Հայ Արիական Միաբանությունը հայտարարություն է տարածել Ազգային ժողովի կողմից ընդունված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի վերաբերյալ, որտեղ «գենդեր» հասկացությունը սահմանվում էր որպես «տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք»:
ՀԱՄ հայտարարության մեջ նշվում է հետևյալը. «Հայաստանի՝ ԽՍՀՄ-ից անկախացումից ի վեր, առ այսօր մեր երկրում ապրում ու գործում են մարդիկ (մարդկանց խումբ), ովքեր զբաղվում են հայության ազգային-ավանդական արժեքների ապականմամբ ու խեղաթյուրմամբ, մարդկային բարոյա-հոգեբանականկան կերտվածքի ոչնչացմամբ: Դրանք մշտապես եղել ու մնում են իշխանական բուրգում, անկախ իշխանափոխություններից, անգամ եթե ընդդիմադիրի դիմակ են հագնում:
Դրանք մեր ազգի ներքին թշնամիներն են, ավելի վտանգավոր՝ քան արտաքինը: Դրանք են ցեղի տականք հատվածը, ինչպես նմաններին բնորոշել է Նժդեհը: Եթե կա որևէ մեկը (կամ՝ ոմանք), ով իրեն Արարչից ու Աստվածներից բարձր է դասում ու իր խելապակասության մակարդակով է մեկնաբանում ՄԱՐԴ-ուն և անտեսում է ՄԱՐԴ-ու արարչական արարումն ու ՄԱՐԴ-ուն տրված սեռային ու այլ բնականոն տարբերակումները (տղամարդ և կին գործառույթներում), ապա նա(նրանք) անբնական ու անբարոյական, ավելին՝ հակաբնական ու հակամարդկային, ինչպեսև՝ անսեռ (սեռախեղ) չ-մարդկանց մի տեսակ է, որ միայն հոգեբուժարանների՝ սեռախեղվածների հատուկ սենյակներում կարող է իր տեղն այս կյանքում փնտրել: Սա այդ հակաբնականների ԲՆԱԿԱՆ տեղն է...»: