Հավաքվել է 240 միլիոն դրամ` կարկուտից տուժած գյուղացիներին փոխանցելու համար
«Կարկուտից տուժած արմավիրցիների համար բացված հիմնադրամը կգործի ևս 9 օր, և միայն ամսի 15-ին գումարները կփոխանցվեն հասցեատերերին. այս մասին «Հրապարակ»-ի թղթակցին տեղեկացրել է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը, ում նախաձեռնությամբ էլ բացվել է հիմնադրամը:
«Մենք պայմանավորվել ենք բոլորի հետ: Չնայած նշել էինք, թե հիմնադրամը կգործի մինչև օգոստոսի 1-ը, բայց քանի որ հնարավոր է, որ մարդկանց կատարած փոխանցումները դեռ նստած չլինեն հաշվի վրա, դրա համար որոշել ենք հետաձգել մինչև օգոստոսի 15-ը»,- ասել է Ալեքսան Պետրոսյանը:
Հիմնադրամին փոխանցվել է 240 միլիոն դրամ, ընդ որում 5մլն-ը օգոստոսի 1-ից հետո, թեպետ կարկտահարության պատճառած վնասը 25 միլիարդ դրամ էր հաշվվում: Պատգամավորն ասել է, որ պետք է որոշվի, թե ինչ ձևով հանձնաժողով կազմեն, որպեսզի գումարները յուրաքանչյուր գյուղում բաժանվեն արդարացի ձևով: