Արագած Ախոյանը կշարունակի լինել ԲՀԿ անդամ`անկախ ամեն ինչից
Օրերս «Ժողովուրդ»-ը գրել էր, որ վատանում է ԱԺ ԲՀԿ անդամ Արագած Ախոյանի ֆինանսական վիճակը: Պատգամավորը որոշ ժամանակ առաջ «Յունիբանկ»-ից վարկ էր վերցրել և մինչ օրս չի կարողանում վարկը մարել: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Ա. Ախոյանի հետ:
Հարցին, թե տեղեկություններ կան, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Ձեզ նախատել է այն բանի համար, որ Ձեր խնդիրների պատճառով ինքը ևս անհարմար վիճակում է հայտնվել, արդյոք ճի՞շտ է այս տեղեկությունը, Ա. Ախոյանը պատասխանել է. «Իրականում նման խոսակցություն Գ. Ծառուկյանի հետ չի եղել, ու մենք անգամ նման թեմաներով չենք էլ զրուցել: Ես զարմանում եմ անգամ, որ նման ինֆորմացիա են տարածել»:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե տեղեկություններ կան, որ սեպտեմբերին Գ. Ծառուկյանը պատրաստվում է հայտարարել, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է, հնարավո՞ր է նման դեպքում Դուք լքեք կուսակցությունը, Ա. Ախոյանը պատասխանել է. «Ես կշարունակեմ լինել կուսակցությունում: Ես կորոշեմ իմ կեցվածքը, բայց մի բան հստակ է, որ ես երբեք իմ կուսակցությանը չեմ դավաճանի»:
Հարցազրույցն ամբողջությամբ` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: